Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ձմերուկի հյութը կարող է փոխարինել որոշ դեղերի. 1in.am

Ձմերուկի հյութը կարող է փոխարինել որոշ դեղերի. 1in.am

Յուրաքանյուր օր՝ մեկ կտոր ձմերուկ ուտելով, կարելի է կանխել սրտային հիվանդությունների առաջացումը՝ կապված խոլեսթերինի կուտակումների հետ, գրում է MEDdaily-ն:

Պերդյուի համալսարանի աշխատակիցները պարզել են, որ ձմերուկի պարբերաբար օգտագործումն օգնում է վերահսկել քաշը և անոթներում ճարպային կուտակումների քանակը՝ շնորհիվ իր մեջ պարունակող ցիտրուլինի: Ավելի վաղ ապացուցվել էր, որ այն նաև իջեցնում է ճնշումը:

Ցիտրուլինը ամինաթթու է, որը մասնակցում է նյութափոխանակությանը և բարելավում մկաններում արյան հոսքը, բարձրացնում դիմադրողականությունը, նպաստում ազոտային բալանսի պահպանմանը, իսկ ազոտաթթուն լայնացնում է անոթները:

Չնայած խոլեսթերինն անհրաժեշտ է օրգանիզմին հորմոններ ու լեղի արտադրելու, ինպես նաև D վիտամինը յուրացնելու համար, սակայն վտանգ է ներկայացնում խցանելու անոթները` մեծացնելով սրտի և ուղեղի կաթվածի ռիսկը: Միաժամանակ, խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող հիվանդների 20%-ը չեն բուժվում ստանդարտ դեղերով:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. shivadance777.livejournal.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ